Brent տեսակի նավթը 3,16 տոկոսով թանկացել է
ЭкономикаԼոնդոնի ICE բորսայում նավթի համաշխարհային գների աճն արագացել է:
Այսպես՝ Brent տեսակի նավթի մեկ ֆյուչերսը՝ 2020 թվականի մայիսյան մատակարարմամբ թանկացել է 3,16 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51,29 դոլարի:
WTI (Light Sweet) տեսակի նավթի ֆյուչերսը աճում է 3,01 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 46,15 դոլարի: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: