Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ո՞րն է «հո­գե­պես ավե­լի ազ­նիվ»՝ անվ­տան­գու­թյո՞ւնը, թե՞ ամ­բի­ցի­ա­նե­րը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի տարածվածությունը շարունակում է ընդլայնվել, և միջազգային հանրության ու համաշխարհային մամուլի ուշադրությունը վերջին շրջանում գլխավորապես կենտրոնացած է այս վիրուսի առաջացրած խնդիրների և մահացության դեպքերի վրա։ Կարծիքներ են հնչում, որ այն կարող է վերածվել գլոբալ պանդեմիայի։

Հետաքրքրական է, որ մասնագետների պնդմամբ՝ գրիպի վիրուսից ևս ամեն տարի հազարավոր մահեր են գրանցվում, սակայն գրիպի տարածման հետ կապված խուճապային տրամադրություններ չկան, իսկ ահա կորոնավիրուսը համաշխարհային մակարդակով մեծ անհանգստության տեղիք է տվել։ Խնդիրն այն է, որ կորոնավիրուսը բոլորովին նորահայտ վիրուսի տեսակ է, որը մարդկանց է փոխանցվել կենդանիներից, ըստ ենթադրությունների՝ չղջիկներից կամ օձերից, և դեռևս անհայտ է, թե ինչպիսի վարքագիծ կդրսևորի այս վիրուսը նոր միջավայրում։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ 

Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է, որի տարածման արդյունքում գրանցվեցին նաև մահացության դեպքեր՝ հիմնականում տարեցների շրջանում։ Դրանից հետո Ուհան նահանգում կարանտին հայտարարվեց, դադարեցվեց հասարակական տրանսպորտի գործունեությունը, փակվեցին քաղաքի մուտքերն ու ելքերը։

 

Վարակի տարածման արդյունքում Չինաստանի իշխանությունները սահմանափակեցին ավելի քան 14 քաղաքներից դուրս գալը։ Եվ վիրուսի տարածվածությունն ընդգրկեց ոչ միայն Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասը, այլև տարածվեց երկրի սահմաններից դուրս՝ բազմաթիվ այլ երկրներում, քանի որ այն փոխանցվում է ինչպես օդակաթիլային եղանակով, այնպես էլ անմիջական շփման միջոցով։ 

Հայաստանի համար վիրուսի տարածվածության առումով վտանգավոր իրավիճակ ստեղծվեց այն ժամանակ, երբ կորոնավիրուսը տարածվեց նաև հարևան Վրաստանում և Իրանում։ Եվ չնայած իշխանությունները երկու շաբաթով դադարեցրին ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ, սակայն շարունակում էին բնակչությանը հավաստիացնել, թե խուճապի մատնվելու և արտակարգ միջոցառումներ ձեռնարկելու հարկ չկա։

Դրա մասին էր վկայում այն, որ Փաշինյանը նախատեսում էր անձամբ գլխավորել Մարտի 1-ի իրադարձություններին նվիրված երթը։ Եվ միայն այն ժամանակ, երբ Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, նոր միայն իշխանությունները հասկացան, որ պետք է չեղարկել իրենց կողմից նախաձեռնված զանգվածային միջոցառումը։

Բացի այդ, վարակի տարածման վտանգն էր, որ ստիպեց իշխանություններին մեկ շաբաթով դադարեցնել դասերը ուսումնական հաստատություններում։ Եվ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով վարակված մարդիկ Ծաղկաձորի՝ նախկին «Գոլդեն փելըս» հյուրանոցում են տեղավորվել, տեղեկություններ շրջանառվեցին, թե Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը, իշխանավորները սկսեցին այցելել Ծաղկաձոր և ցույց տալ, թե խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է։

Իսկ այն, որ կորոնավիրուսի պատճառով մարդիկ սկսել են մեծ քանակի սնունդ գնել, որի արդյունքում Երևանի մի շարք խանութների որոշ ցուցափեղկեր դատարկվել են, արդեն իսկ վկայում է այն մասին, որ խուճապային տրամադրություններ, այնուամենայնիվ, առկա են։

Այնինչ անհրաժեշտ էր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել այն ժամանակ, երբ վիրուսը դեռևս չէր տարածվել Հայաստանում։ Մարդկանց պետք է համապատասխան տեղեկատվություն տրվեր կորոնավիրուսի մասին, ստեղծվեին բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի քաղաքացիները կարողանային պաշտպանվել վարակի տարածումից, խուճապի չմատնվեին և գործեին գրագետ։

Սրան զուգահեռ՝ ներկայումս հանրությանը այն հարցերն են հետաքրքրում, թե արդյոք Հայաստանում հնարավոր կլինի՞ կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը, ի՞նչ մասշտաբներ կընդունի վարակը և այլն։ Իսկ քաղաքական դաշտը ներկայացնող շրջանակների համար կարևոր է այն հարցը, թե ի՞նչ ընթացք կստանա ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի քարոզարշավի իրականացումը և բուն հանրաքվեի կազմակերպումը, քանի որ դրանք զանգվածային միջոցառումներ են, և այդ դեպքում մեծանում է վարակի տարածման հավանականությունը։

Բայց մյուս կողմից՝ հանրաքվեի իրականացումը կարծես իշխանությունների համար կենսական նշանակություն ունի։ Ուստի հարց է՝ նրանք առաջնահերթ կհամարեն քաղաքացիների շահե՞րը և կհետաձգե՞ն հանրաքվեի անցկացումը, թե՞, այնուամենայնիվ, սեփական ամբիցիաների բավարարումը վեր կդասեն ամեն ինչից...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри