Կորոնավիրուսի թեմայով կատակներ արած իրանցի ակտիվիստը վարակվել է ու մահացել
Международные новостиԻրանում գործող ռեժիմի ակտիվիստը, որն ավելի վաղ հայտարարում էր, որ երկրում կորոնավիրուսի համաճարակի մասին հաղորդումները ընտրություններում ընտրողների մասնակցության ակտիվությունը նվազեցնելու հնարք են զուտ, մահացել է այդ վարակից փետրվարի 28-ին, գրում է Al Arabiya պարբերականը։
Համեդ Ջալալի Քաշանին, որն աջակցում էր իրանի իշխանություններին, կատակում էր կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ և հայտարարում, որ կցանկանար հանուն «հայփի» վարակվել այս հիվանդությամբ։
Արդյունքում նա վարակվել է Corvid-19-ով և մահացել է հիվանդությունից առաջացած բարդությունների պատճառով։