Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն Ամերիաբանկի երեք նոր քարտապանների համար
ЭкономикаԱմերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս մարտի 3-ից մարտի 24-ը ձեռք բերել «Վելվիո»ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի երկու ամսվա բաժանորդագրություն և օգտվել ընկերության հեծանիվներից` 18 000 դրամի փոխարեն 9 000 ՀՀ դրամով:
Այս առաջարկը նաև նրանց համար է, ովքեր դեռևս Ամերիաբանկի քարտապաններ չեն: Նրանք հնարավորություն ունեն մարտի 3-ից 24-ը ներառյալ smart.ameriabank.am կայքէջի միջոցով բացել «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում, ստանալ անվճար վճարային քարտ և օգտվել այդ առաջարկից: Բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում կհաղթեն երեք հաջողակներ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:
Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://bit.ly/2VCDkud
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է , որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: