Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքների տիրապետելուց. Արփինե Հովհաննիսյան

Մի քանի դիտարկումներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասով կամ ինչպես անել, որ պետությունը վնասներ չկրի այս պրոցեսում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Այսօր խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվում էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը: ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները և պոպուլիստական հայտարարությունները ցույց տվեցին` որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքների տիրապետելուց»:

«Այդ հայտարարություններին չեմ անդրադառնա, այլ կանեմ մի քանի բովանդակային դիտարկում-առաջարկներ, որոնց հասցեատերը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է, որը բավարար տիրապետելով խնդրին, կարծում եմ, կարող է հասկանալ մտահոգություններիս առարկան և ականջալուր լինել դրանց: Խնդրին պետք է մոտենալ մասնագիտական տեսանկյունից ու մի կողմ դնել ամենակործան պոպուլիզմը: Այս դեպքում իմ խնդիրը ոչ թե այս կամ այն անձն է, այլ պետությունը: Ցանկացած ապօրինի գույք պիտի վերադարձվի պետությանը, միայն թե պատշաճ կարգով ու իրավական ճանապարհով, որպեսզի հետո էլ պետությունը ապօրինի գույքի տիրոջը վնասներ չհատուցի: Եվ ուրեմն`

1. Շատ կարևոր է անդրադառնալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի համար սահմանված շեմին, որը սկզբնապես 50 միլիոն դրամ էր, իսկ հիմա 25 միլիոն դրամ է: Լսել եմ նախարարի խոսքը, կարող եմ հենց թեկուզ միայն Բուլղարիայի օրենքի վերջին փոփոխությունների մասով երկար ու ձիգ հակափաստարկներ բերել, /մի քանի օրից լայնածավալ վերլուծականի մեջ/ բայց հակիրճ եմ ուզում լինել: Հաշվի առնելով մեր երկրի առանձնահատկությունները, այս գործիքը պետք է օգտագործվի ճիշտ ու զգուշորեն: Սա համադարման չէ:

Նախարարը գիտի, դե իսկ ես էլ կհրապարակեմ շուտով, թե ինչքան է ինքը այս նախագծով լայնացրել ուսումնասիրության շրջանակը ու շեղվել միջազգային որոշ կանոններից, որոնք իրավապահները չարաշահելու են ու դառնան պատուհաս ԵՐԿՐԻ համար: Ուստի շեմը սահմանելիս անկեղծորեն խորհուրդ եմ տալիս վերադառնալ նախնական շեմին, մանավանդ որ նպատակահարմարությունից ու երկրի իրավիճակից ելնելով առաջին անգամ չէ, որ շեղվել եք միջազգային կառույցների գնահատականներից:

2. Այո, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը կարող է համարվել արդյունավետ գործիք, սակայն այն պետք է լինի կանոնից բացառություն, ոչ թե օրինաչափություն: Սա են պնդում բոլոր վերաբերելի միջազգային փաստաթղթերը: Ի՞նչու, որովհետև այս ինստիտուտը թուլացնում է քրեական օրենսդրության կիրառելիությունը եւ մարդկանց հավատը օրենքի նկատմամբ։ Մինչդեռ ոչ միայն նախագիծը, այլ նախագծերի ողջ փաթեթը ԽՐԱԽՈՒՍՈՒՄ է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը` հիմքեր ստեղծելով բացառությունը կանոնի վերածելու համար: Օրինակ` փաթեթով բարձր վարձատրություն է նախատեսվում այս վարույթով զբաղվող դատախազների համար։ Այսինքն` ինքին առաջնություն է տրվում ոչ թե քրեական դատավարության կարգով օրինակ կոռուպցիոն հանցանքներ քննող դատախազին, այլ այն դատախազին, ով զբաղված է առանց մեղադրական դատավճռի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով:

3. Նախագծի հիմնավորման մեջ շատ է հղում կատարվում ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, ինչը ինքնին գովելի է, սակայն այստեղ ևս պետք է դրսևորել չափազանց զգույշ մոտեցում` խորամուխ լինելով գործի բոլոր հանգամանքներին: Օրինակ` Եվրոպական դատարանը որոշ դեպքերում սահմանել է, որ վարույթի շրջանակում մի երկրում չկա օրենքի հետադարձության ուժի խնդիր կամ անմեղության կանխավարկածը չի խախտվում, սակայն դրանք պայմանավորված են եղել քննարկվող պետությունում մի շարք այլ պայմանների միաժամանակյա առկայությամբ:

4. Քննարկենք մի շատ կարևոր օրինակ. նախագծի հիմնավորման մեջ որպես դրական օրինակ նշվում է «Գոգիթիձեն և մյուսներն ընդդեմ Վրաստանի» գործը: Այս գործով թեև ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ վարչական կարգով գույքի բռնագանձումը իրավաչափ է, բայց կատարել է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ շեշտադրում: Այսպես` դատարանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր Վրաստանում հետադարձ ուժ տալը գույքի բռնագանձման օրենքին, հատուկ ընդգծել էր, որ գույքի բռնագանձման օրենքը պաշտոնատար անձանց հաշվետու վարքագծին վերաբերող առաջին օրենքը չէր, քանի որ դեռ 1997 թվականին Վրաստանում ընդունվել էր օրենք, որը սահմանում էր գույքը պաշտոնատար անձանց գույքը հայտարարագրելու պահանջ, այդ իսկ պատճառով դատարանը եկել է այն եզրակացության, որ 2004 թվականի օրենքը ուղղակի 1997 թվականի օրենքի շարունակական զարգացումն էր: Ի՞նչ է սա նշանակում մեզ համար

- ՀՀ-ում «Հանրային ծառայության մասին օրենքը», այսինքն` հայտարարագրման պահանջ սահմանող օրենքը, ընդունվել է 2011 թվականին։ Այսինքն` մինչ այդ պահը չի եղել գույքի և եկամուտների հայտարարագրման հստակ համակարգ մեր երկրում, և հստակ չկա այն սանդղակը, որի հետ պետք է համեմատել պաշտոնյայի գույքը և եկամուտները: Ավելին` հայտարարագրերի բացակայության պայմաններում դատախազությունը իրավական ճանապարհով դժվար թե կարողանա պատշաճ կերպով հիմնավորել անհամապատասխանությունը օրինական եկամուտների և ձեռք բերված գույքի արժեքի միջև, ինչի դեպքում էլ ստեղծվում է իրավիճակ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 1991թ․-ից սկսած ժամանակահատվածի վրա, բայց փաստացի հնարավոր է լինելու իրացնել 2011թ․-ից սկսած ժամանակահատվածի առումով միայն։ Հակառակ դեպքում, այդ մարդիկ իրենցից վերցրած գույքն էլ հետ կկարողանան ստանալ, հատուցում էլ հետը:

Կա արդյոք սրա լուծումը` բնականաբար, այո: Մի տարբերակը` ուղղակի պետք է սահմանել այս ժամանակահատվածների համար ապացուցման տարբեր շեմեր : Հակառակ դեպքում կրկնում եմ ՄԻԵԴ-ը կհամարի, որ ոչ միայն իրավաչափ չէր անձից գույքի բռնագանձումը, այլ նաև Հայաստանի համար սահմանի վնասների հատուցման պարտականություն: Իհարկե, կարելի է քննարկել այլ ուղիներ ևս», գրել է Արփինե Հովհաննիսյանը եւ հետգրություն թողել.

«Հ.Գ. Եթե նպատակը իրապես ապօրինի գույքը հետ բերելն է օրինական ճանապարհով, այլ ոչ թե քաղաքական անիմաստ և պետությանը վնասող պոպուլիզմը, կարծում եմ՝ այս և առաջիկայում հրապարակվելիք նկատառումները հաշվի կառնվեն, ինքս էլ պատրաստ եմ մանրակրկիտ ներկայացնել համապատասխան փաստարկները: Փաստաթուղթը կուղարկվի նաեւ ԱԺ, ՀՀ նախագահին եւ արդարադատության նախարարություն»։

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти