Հնդկաստանի վարչապետը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է մասնակցել գույների փառատոնին
Международные новостиՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է մասնակցել գույների փառատոնին (Holi Milan), հաղորդում է AFP-ը:
Նա ասել է, որ հեռու կմնա տոնակատարություններից: «Ամբողջ աշխարհում փորձագետները խորհուրդ են տալիս նվազեցնել զանգվածային միջոցառումները՝ նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար: Հետեւաբար, ես չեմ մասնակցի Holi Milan-ի միջոցառումներին»,- գրել է նա Թվիթթերում:
Holi Milan-ը նախանշում է գարնան սկիզբը:
Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 դեպք, նրանցից 16-ը իտալացի զբոսաշրջիկներ են:
Հնդկաստանի առողջապահության նախարար Հարշ Վադհանը հայտնել է, որ երկիր մուտք գործող բոլոր ավիաուղեւորները ստուգվում են:
Հնդկաստանն արդեն արգելել է Իտալիա, Իրան, Հարավային Կորեա եւ Ճապոնիա այցերը: