«Վստրեչի Ապերի» տանը խուզարկություն է իրականացվում. ներկա են Էրեբունու ոստիկանապետն ու փաստաբանները (ուղիղ)
TV«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տան խուզարկությունը շարունակվում է. ներկա է Էրեբունու ոստիկանապետը։ Այս մասին մասին դեպքի վայրից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։ Նշենք, որ Վարդանյանի տան 2 մուտքերը հսկում են կարմիր բերետավորները։
Վարդանյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանին եւ Երվանդ Վարոսյանին, որոնք նույնպես այս պահին դեպքի վայրում են, տանը խուզարկություն իրականացնող քննիչները ներկայացրին խուզարկության որոշումը։
Հիշեցնենք, որ երեկ գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։
Կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: