Իսկ դուք գիտեի՞ք , թե ինչու էին նախկինում պատերի վրա գորգեր կախում
LifestyleԽՍՀՄ-ի տարիներին ապրած մարդիկ եւ նրանց երեխաները կհիշեն, որ գրեթե բոլորի տներում պատերին կախված էին գորգեր: Խրուշովյան բնակարանների պատերը բարակ էին եւ մարդիկ այս մեթոդով փորձել են պահպանել տան տաքությունը, ինչպես նաեւ այսպես մեթոդը համարվում էր ձայնամեկուսիչ: Այսպես ոչ միայն հարեւաններին էր անհասանելի դառնում տվյալ տան խոսակցությունը, այլեւ հենց նույն տան մյուս սենյակներում ձայնը չէր լսվում:

Գորգերը հանդիսացել են որպես պատերի պաստառներ, քանի որ դրանց ձեռքբերումը բոլորի հմար չէր որ հասանելի էր: Գորգով ծածկում էին պատերի փլված հատվածները: Իհարկե գորգերը ոչ միայն հասարակ մարդկանց տներում է եղել, այն ԽՍՀՄ-ի ժամանակ հանդիսացել են տան ինտերիերի մի մաս եւ հարուստները նույնպես զարդարել են իրենց տները թանկարեք գորգերով:


Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը