Նյու Յորքում COVID-19-ի վարակումների թիվը հասել է 89-ի. Կանադայում կորոնավիրուսով վարակման 57 դեպք է հաստատվել, Բրազիլիայում՝ 19
Международные новостиCOVID-19-իԿանադայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 57-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով կառավարության կայքին:
«2020-ի մարտի 7-ի դրությամբ Կանադայում հաստատվել է COVID-19-ի վարակման 57 դեպք»,- ասվում է հայտարարությունում:
Կառավարության տվյալներով՝ 28 դեպքերը գրանցվել են Օնտարիո նահանգում, 27-ը՝ Բրիտանական Կոլումբիայում, ևս 2-ը՝ Քվեբեկում:
ԱՄՆ Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 89-ի: Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է նահանգապետ Էնդրյու Քյոմոն:
«Նյու Յորք նահանգում կորոնավիրուսով վարակման հավելյալ 13 դեպք կա: Ընդհանուր թիվը հասել է 89-ի»,- գրել է նա:
Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ երկրում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 19-ի: