Ֆրանսիայում երկրորդ խորհրդարանականն է վարակվել կորոնավիրուսով
Международные новостиՖրանսիայի ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատ) եւս մեկ պատգամավոր է վարակվել նոր տեսակի կորոնավիրուսով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով BFMTV հեռուստաալիքին։
Ավելի վաղ հայտնել էին, որ բժիշկները հաստատել են «Հանրապետականներ» կուսակցությունը Էլզաս շրջանից ներկայացնող պատգամավորի վարակման փաստը կորոնավիրուսով։ Խորհրդարանականը գտնվում է Մյուլուզ քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Միաժամանակ, կորոնավիրուսի առկայությունը հաստատվել է խորհրդարանական ճաշարանի աշխատակցի մոտ, որը տնային կարանտինի մեջ է։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նոր վարակվածը նույնպես հոսպիտալացվել է։ Նրա անձի եւ առողջական վիճակի մասին մանրամասներ դեռեւս չի հողորդվել։
Այժմ անցկացվում է պատգամավորների շրջանում կորոնավիրուսով վարակման եւս հինգ դեպքի ստուգում։