Ալբանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը
Международные новостиԱլբանիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը. հիվանացել են հայր եւ որդի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:
Reuters-ի տվյալներով` հիվանդները վերադարձել են Իտալիայից, երկուսի վիճակն էլ կայուն է, ոչ մի բարդություն չի գանցվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնեցին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին (Հուբեյ նահանգ): Մասնագետները պարզեցին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: ԱՀԿ-ն բռնկումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել եւ պաշտոնական անուն է տվել դրան` COVID-19: