Վերջին 3 ամսում Հայաստանում գրանցվել է 5 կնասպանության դեպք. ակտիվիստները 43-ամյա մահացած կնոջ տան բակում են
TVԸնդդեմ կանանց նկատմամբ բռնությանը կազմակերպված քայլերթի մասնակիցները օրերս Գյումրիում մահացած հայտնաբերված 43-ամյա կնոջ տան բակում են։
«Մենք հավաքվել ենք, որպեսզի մերժենք բռնությունը։ Կանայք մեղավոր չեն ու չպետք է լռեն։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ կնասպանության եւ բռնության դեպքերը նվազվեն։ 43-ամյա կնոջ մահվան դեպքը որակվել է՝ անզգուշությամբ մահ հասցնել։ Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի հնարավորինս ծանր պատիժ լինի։ Բռնության ենթարկված անձինք էլ տեսնեն, որ բռնությունն այլեւս բռնության այն տեսակներից չէ, որ մարդիկ լռեն ու նորից շարունակվի։ Մենք կանանց իրավունքները պիտի բարձրաձայնենք ու պաշտպանենք։2020 թվականի հունվարից մինչեւ մարտն ընկած ժամանակահատվածը Հայաստանում ունենք 5 կնասպանության դեպք»,- լրագրողների հետ զրույցում ասաց քայլերթի մասնակիցներից Կարինե Դավթյանը։
Նշենք, որ քայլերթի մասնակիցների ձեռքին կան պաստառներ՝ «Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով», «Կանայք սպանվում են ընտանիքներում», «Ոչ բռնությանը», «Հերիք է՝ սպանեք մեզ», «Ոչ բռնությանը» գրություններով։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։