Վարչապետը չի կարող լուծել ձեր կանալիզացիայի հարցը. Փաշինյան
TVՄարզպետը, վարչապետը կամ նախարարը չի կարող լուծել կանալիզացիայի հարցը, դա քաղաքապետի, ավագանու լուծելու խնդիրն է։ Այսօր՝ մարտի 10-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց քաղաքացու այն բողոքին, որ համայնքում կան մի շարք խնդիրներ՝ մասնավորապես կոյուղիների վատ վիճակը, ինչին տարիներ շարունակ լուծում չի տրվում։
«Պետք է շենքի բնակիչներով հավաքվեք, համատիրություն ձևավորեք։ Համատիրությունը պետք է լուծի ձեր խնդիրները։ Դուք պետք է վճարումներ անեք համատիրությանը, մի քիչ էլ քաղաքապետարանը պետք է աջակցի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ մարտի 10-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որպեսզի մասնակցի սահմանդրական հանրաքվեի «ԱՅՈ»–ի քարոզարշավին։
Այսօր վարչապետը Սյունիքի մարզում է։
Սահմանադրական հանրաքվեն նշանակված է ապրիլի 5-ին: