Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը կորոնավիրուսով է վարակվել
Международные новостиԼեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Յարոսլավ Միկան կորոնավիրուսով է վարակվել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ՊՆ-ին։
Նշվում է, որ կորոնավիրուսը գեներալի մոտ հայտնաբերվել է Գերմանիայում զինվորական համաժողովից վերադառնալուց հետո։ Մարտի 6-ին Միկան Վիսբադենում մասնակցել է ռազմավարական կոմունիկացիաների հարցերով համաժողովին, հայտնել է Լեհաստանի զինված ուժերի ներկայացուցիչը։
Նախօրեին ԱՄՆ զինվորականները հայտնել էին, որ Եվրոպայում ԱՄՆ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քրիստոֆեր Կավոլին մի քանի այլ աշխատակցների հետ հնարավոր է համաժողովին ենթարկվել է կորոնավիրուսի ազդեցությանը։ Կավոլին նույնպես մասնակցել է Վիսբադենի համաժողովին։