Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23-ի
Международные новостиՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23-ի։ ։ Նաեւ կառավարության տվյալներով՝ կարանտինի տակ է գտնվում 126 մարդ, հիվանդանոցներում՝ 46 մարդ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Այսպիսի տեղեկատվություն է տեղադրված stopcov.ge կայքում, որը կառավարութունը բացել է Covid-19 վիրուսի տարածման մասին տեղեկատվություն հավաքելու համար։
Մինչեւ այսօրվա երեկո Վրրաստանում պաշտոնապես գրանցված վարակվածների թիվը 15 էր, որոնցից 2-ը վարակվել են Իրան, 1-ը՝ Իսպանիա, 7-ը՝ Իտալիա ուղեւորությունների ժամանակ։ Եւս 5 հոգի Իտալիայից եկածներից վարակվել է արդեն Վրաստանում։
Մասնագետները զգուշացնում էին, որ Վրաստանում վարակվածների թիվը կավելանա։ Այսօր օրվա առաջին կեսին անալիզի համար «Լուգարա» լաբորատորիա է ուղարկվել 23 նմուշ։ Այդպիսով երեկոյան պարզ է դարձել, որ եւս 8 վարակվածներ կան։
Այսօր երեկոյան հատուկ չվերթով Հռոմից Թբիլիսի երկու ինքնաթիռ է ժամանել, որոնք հայրենիք Վրաստանի 156 քաղաքացի են բերել։ Վրաստանն օրերս դադարեցրել էր Իտալիայի հետ չվերթները։ Իտալիայից ժամանած Վրաստանի քաղաքացիները նույնպես երկու շաբաթ կարանտինի տակ կպահվեն։
Փետրվարի 21-ից Վրաստանում 1108 մարդ ինքնամեկուսացման մեջ է գտնվում, այսօր ճեպազրույցում հայտնել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նա Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել առանց ծայրահեղ անհրաժեշտության որոշ ժամանակ արտասահման չմեկնել։