Հայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա․ ԱՆ
ОбществоՀայաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Համացանցում տարածված լուրերը, համաձայն որոնց, «հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել», նախարարության աշխատակիցների փոխանցմամբ, իրականությանը չեն համապատասխանում։
Հիշեցնենք, որ առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։
Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։