ՀՀ Կենտրոնական բանկը պետք է իջեցնի վարկերի տոկոսադրույքները. Սուրեն Պարսյան
ЭкономикаՏնտեսական ակտիվությունը խթանելու և ավելի մատչելի վարկեր ստանալու նպատակով առաջարկում եմ ՀՀ կենտրոնական բանկին քննարկել և իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեագետ Սուրեն Պարսյանը:
«Հիշեցնեմ, որ ներկայումս վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5,5 տոկոս է: Սրա արդյունքում մի փոքր էլ կարժեզրկվի ՀՀ դրամը, հակառակ դեպքում` կփակվեն բիզնեսները, կկրճատվեն աշխատատեղերը»,-ընդգծել է նա: