Արտակարգ դեպք Կառավարության մոտ. տղամարդը փորձեց ինքնահրկիզվել
TVՔիչ առաջ կառավարության շենքի մոտ արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Միջին տարիքի մի տղամարդ բենզին է լցրել իր վրա եւ փորձել ինքնահրկիզվել: Բենզինը նաեւ որոշ չափով լցվել է տղամարդու աչքերի եւ բերանի մեջ:
Ոստիկանության ծառայողները օգնություն ցուցաբերեցին քաղաքացուն, այնուհետեւ ձեռքերը ոլորելով տեղափոխեցին ոստիկանության կենտրոնի բաժին։
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ նա նման քայլի դիմեց, քաղաքացին ասաց, որ դատավորները ճիշտ չեն աշխատում։
«Հրապարակային սակարկությունով գույքս ուզում են վաճառել»,- ասաց նա։