Ղազախստանում երկու տարեկան աղջնակի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Международные новостиՂազախստանցի բժիշկները երկրում կորոնավիրուսային վարակի եւս երեք դեպք են հայտնաբերել: Ըստ հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայության` վարակվածների ընդհանուր թիվն աճել է մինչեւ 13, հայտնում է Tengrinews-ը:
Ինչպես պարզաբանել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Դիաս Ախմետշարիպը, նոր վարակվածների թվում կա նաեւ 2018 թվականին ծնված մի աղջնակ, ով մարտի 13-ին ժամանել էր Բեռլինից: Երեխան տեղափոխվել է Ալմաթիի ինֆեկցիոն հիվանդությունների մանկական հիվանդանոց:
Երկրորդ դեպքը 1966 թվականին ծնված մի տղամարդ է: Նա Մարտի 10-ին Ալմաթի էր ժամանել Մոսկվայից:
Երրորդ դեպքը 1956 թվականին ծնված մի տղամարդ է, որը նույնպես ժամանել էր Մոսկվայից:
Մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք, դրանցից Ալմաթիում` 11 դեպք եւ երկու դեպք` Նուր-Սուլթանում:
Եւս մեկ ղազախստանցի, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, բուժվում է Գերմանիայում:
Ղազախստանում կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահը մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարել: