Կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը տնտեսության վրա ժամանակավոր կլինի. ԵԿԲ փոխնախագահ
Международные новостиԿորոնավիրուսի բռնկման ազդեցությունը տնտեսության վրա ժամանակավոր կլինի, բայց այն կարող է շաբաթներ կամ ամիսներ տեւել, չորեքշաբթի Իսպանիայի պետական RNE ռադիոկայանի կայքին ասել է Եվրոպական Կենտրոնական բանկի փոխնախագահ Լուիս դե Գինդոսը:
ԵԿԲ-ն պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում վճռական գործողությունների դիմել, եւ կարգավորիչ մարմինն ունի գործիքներ, որոնք ավելի արդյունավետ են, քան սովորական դրամավարկային քաղաքականության միջոցները, ասել է դե Գինդոսը, փոխանցում է Reuters-ը:
Շատ կարեւոր է, որպեսզի Եվրամիության անդամ երկրների կառավարությունները համակարգված ջանքեր գործադրեն կորոնավիրուսի ազդեցությունը մեղմելու համար, ասել է նա:
ԵԿԲ փոխնախագահը բարձր է գնահատել նաեւ Իսպանիայի կառավարության կողմից ձեռնարկված միջոցները կորոնավիրուսի դեմ: