Հնդկաստանում կախաղան են բարձրացրել խմբակային բռնաբարության աղմկահարույց դեպքի 4 մասնակցի
Международные новостиՀնդկաստանում հինգշաբթի մահապատժի են ենթարկել 2012 թվականին Նոր Դելիում երիտասարդ կնոջ խմբակային բռնաբարության և սպանության մեղավորներին, գրում է scmp.com կայքը:
Հանցագործներին յոթ տարվա բանտարկությունից հետո կախաղան են բարձրացրել Դելիի Թիհար բանտում: Հայտնի է, որ երկրի գերագույն դատարանը մերժել է նրանց պաշտպանության բողոքը:
Դատավճռի իրագործման ժամանակ բանտի մոտ հավաքվել են քաղաքացիներ, որոնք պահանջել են հանցագործներին մահվան դատապարտել:
Բժշկական ֆակուլտետի ուսանողուհի Ջոթի Սինգի խմբակային բռնաբարության գործը Հնդկաստանի պատմության մեջ ամենամեծ աղմուկ հանածներից էր:
2012 թվականին ուսանողուհին ընկերոջ հետ ավտոբուս է նստել, որտեղ վեց հարբած տղա ծեծի է ենթարկել նրա ընկերոջը, բռնաբարել աղջկան, այնուհետև երկուսին էլ դուրս նետել ավտոբուսից:
Մի քանի օր անց երիտասարդ կինը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: