ԱՄՆ փոխնախագահը կնոջ հետ կորոնավիրուսի հետազոտություն կանցնի
Международные новостиԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կնոջ հետ կորոնավիրուսի հետազոտություն կանցնի, հայտնում է CNN-ը։
Առաջիկա ստուգումը կապված է կորոնավիրուսով ԱՄՆ փոխնախագահի գրասենյակի աշխատակիցներից մեկի վարակման մասին նախկինում հաստատված տեղեկատվության հետ։
Փենսի մամուլի քարտուղար Քեթի Միլլերը հայտարարել էր, որ վարակված աշխատակիցը սերտ շփում չի ունեցել ո՛չ Փենսի, ո՛չ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։