Չեխիայում խոշոր տուգանքներ են սահմանել առանց պաշտպանիչ դիմակների փողոց դուրս եկող մարդկանց համար
Международные новостиՇաբաթ օրը մի շարք չեխական քաղաքներում գրանցվել է առանց պաշտպանիչ դիմակների փողոց դուրս եկող մարդկանց խոշոր չափերով տուգանելու դեպքեր, լրագրողներին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Կուրտան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկուշաբթի օրվանից համազգային կարանտին սահմանելու հետ կապված՝ կառավարությունը խորհուրդ է տվել համաքաղաքացիներին առանց խիստ անհրաժեշտության դուրս չգալ տնից, իսկ փողոցում պարտադիր պաշտպանիչ դիմակ կրել։ COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում այդ եւ այլ հրահանգները խախտելու համար տուգանքը կարող է հասնել 3 մլն կրոնի՝ (մոտ 130 000 դոլար)։
«Դեչինա քաղաքում երկու տղամարդու շաբաթ օրը 10 000-ական կրոնի (մոտ 430 դոլար) չափով տուգանել են այն բանի համար, որ նրանք փողոցում առանց պարտադիր պաշտպանիչ դիմակի են եղել։ Եւս մեկ տղամարդ նույն բանի համար եւ նույն չափով տուգանվել է Մլադա Բոլեսլավա քաղաքում։ Նա դիմակ չի ունեցել եւ ալկոհոլ է խմել ռեստորաններից մեկի տաղավարում»,- ասել է Կուրտան։
COVID-19-ով վարակվածների թիվը Չեխիայում շաբաթ օրը հասել է 925-ի, նրանցից 5-ը ծանր վիճակում են։ Մահվան դեպք դեռեւս չի եղել։ Շաբաթ օրը նաեւ Պրահայի հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից բուժված հինգերորդ պացիենտը։