Ինչպե՞ս տարբերել կեղծված կոնյակը
Международные новостиautoparus.by-ն «Վատ կոնյակի երեք նշան» վերնագրով հոդածում գրում է, որ պաշտոնապես կոնյակ կարող են կոչվել միայն այն խմիչքները, որոնք արտադրվել են Ֆրանսիայում և Հայաստանում: Պետք է նշել, որ հայկական կոնյակի գործարանին իր արտադրանքը կոնյակ կոչելու իրավունք տվել են հենց ֆրանսիացիները: Մյուս բոլոր այն խմիչքները, որոնք վաճառվում են «կոնյակ» անվան տակ, իրավաբանական տեսակետից հանդիսանում են բրենդիներ՝ անգամ այն դեպքում, եթե իրենց համային և այլ հատկություններով չեն զիջում ֆրանսիական և հայկական կոնյակներին: Դա մասնավորապես վերաբերում է նաև հանրահայտ և որակյալ այնպիսի խմիչքներին, որոնք արտադրվում են Հունաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Ադրբեջանում և այլ երկրներում: Այնուամենայնիվ, շուկայում շատ են հանդիպում ակնհայտ կեղծ խմիչքներ: Կեղծ կոնյակը կարելի է տարբերակել երեք բնորոշ նշաններով.
-Շատ բաց կամ մուգ երանգ: Լավ կոնյակը ունենում է սաթի կամ կարամելի գույն:
-Շատ սուր և տհաճ սպիրտային հոտ: Նման հոտի առկայությունը խոսում է այն մասին, որ առկա է բացված սպիրտ:
-Տհաճ համ, երբ խմելուց հետո անմիջապես ցանկություն է առաջանում ինչ-որ բան ուտել կամ խմել: Իսկական կոնյակը ունենում է հաճելի հետհամ:
Այս երեք նշաններից բացի, անկասկած վատ խմիչքի նշան է նաև այն, որ անգամ փոքր չափաբաժին ըմպելուց հետո լինում է գլխացավ, սրտխառնոց կամ այլ խանգարումներ: