Թբիլիսիում 2 տարեկան երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ Aliq.ge
Международные новостиՎրաստանում կորոնավիրուս է հաստատվել երկու տարեկան երեխայի մոտ: Վախտանգ Բոճորաշվիլիի անվան հիվանդանոցի տնօրեն Կախա Իշխնելիի խոսքով՝ երեխայի վիճակը բավարար է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Նշվում է, որ նրա ընտանիքը եղել է մեկուսացման պայմաններում, ու հերթական զննման արդյունքում վարակի գոյությունը հաստատվել է: Ծնողները վարակված չեն: Բժիշկը նշել է, որ այս վարակման բոլոր կոնտակtները ճշտված են:
Ըստ stopcov.ge -ի՝
- Վարակվածների թիվը՝ 79
- Ապաքինվել է 11-ը
- Կարանտինի ռեժիմում է 4427-ը
- Ստացիոնարում է 257-ը։