Ուժեղ ըննդիմությունը՝ իշխանության սանիտար
TVՃգնաժամային այս օրերին, երբ քաղաքական դաշտը դադարի ռեժիմում է հայտնվել, տպավորություն է, թե երկիրը միայն մեկ օրակարգով է ապրում: Եվ ամենակարևոր մեսիջը, որը բոլորը մեկ մարդու նման պետք է պահպանեն՝ հիգիենայի կանոններն են ու օրվա ռեժիմը: Սա, անշուշտ, արվում է երկրում կորոնավիրուսային ճգնաժամ թույլ չտալու և հանրային առողջությունը պահպանելու, ինչպես նաև երկրի բնականոն ընթացքն ապահովելու համար: Քաղաքական կյանքում ևս բնականոն ընթացքն ապահովելն ու պահպանելը շատ կարևոր է: Այստեղ ևս գործում են պարզ հիգիենայի կանոններ, որոնք, ցավոք, երկար ժամանակ է, չի պահպանվում: Խոսքը իշխանությանը հակակշռող՝ ուժեղ ըննդիմության մասին է, որն արդեն բավական ժամանակ է չկա: Դրա հետևանքով երկրում խախտվել է քաղաքական հավասարակշռությունը, որը կարող է ճգնաժամի հանգեցնել: Եթե երկրում չլինի ուժեղ ըննդիմություն, այսինքն՝ քաղաքական սանիտար, ապա երկրի իշխանություններն իրենց տեղապտույտի պատճառով կհայտնվեն թմբիրի ու ճահճի մեջ, որը երկիրը որևէ լավ տեղ չի կարող տանել:
Ու թեև այս օրերին հասարակությանն ամենաքիչն է հետաքրքրում երկրի քաղաքական կյանքը, սակայն, Orer.am-ը փորձեց խախտել անդորրը և օնլայն հարցում իրականացնել քաղաքացիների շրջանում, պարզելու համար, թե արդյո՞ք երկրում քաղաքական ըննդիմություն ձևավորելու պահանջ կա, և եթե այո, ապա՝ ո՞ւմ են տեսնում ըննդիմության առաջնորդի դերում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շատերը ևս հույս ունեն, որ երկրում, ի վերջո, ընդդիմություն կձևավորվի, որը լսելի կդարձնի իշխանություններից դժգոհ քաղաքացիների ձայնը: Զրուցակիցների մեծ մասը հնարավոր թեկնածուների շարքում հիշատակում էին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը, նշելով, որ նրա անցած ուղին և կամային հատկանիշները հույս են ներշնչում, որ քաղաքական դաշտում ևս նա կկարողանա դրսևորվել որպես ընդդիմադիր առաջնորդ և երկիրը կփրկի ճահճացման վտանգից: