Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն Իտալիայում անցել է 10 000-ից․ ՏԱՍՍ
Международные новостиԿորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացածների թիվն Իտալիայում վերջին օրվա ընթացքում կազմել է 889, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, երկրում մահվան ելքերի ընդհանուր թիվը անցել է 10 000-ից։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին։
Նախկինում հայտնում էին 9134 մահացածների մասին։