«Քշիշտոֆ Պենդերեցկու կորուստը ես համարում եմ իմ սեփականը». Սերգեյ Սմբատյան
КультураԱյսօր, 86 տարեկան հասակում, մահացել է մեր օրերի մեծագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ցավակցական գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով ստացա ժամանակակից դասական երաժշտության լեգենդ մաեստրո Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան լուրը, որն իր արմատներով և մտերմությամբ հայ ժողովրդի բարեկամը լինելուց բացի, նաև իմ ավագ ընկերն էր:
Մենք ջերմորեն ենք հիշում մեր բազմամյա համագործակցությունը մաեստրոյի հետ, որը ուղիղ մեծարանքն էր նրա երաժշտական ժառանգության ու մեր ամուր բարեկամության:
Ես պարզապես իմ ցավակցությունը չեմ հայտնում մաեստրո Քշիշտոֆ Պենդերեցկու կնոջը՝ Էլժբետա Պենդերեցկային, նրանց ընտանիքին և մտերիմներին: Այս կորուստը ես համարում եմ իմ սեփականը»: