Նիդերլանդները Հայաստանը դասել է անվտանգ ծագման երկրների շարքում
Международные новостиՆիդերլանդների արդարդատության եւ անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը:
«Նիդերլանդների Արդարադատության եւ անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են երկրում իրավակարգի եւ օրենքի գերակայության հաստատմանը, շեշտակի նվազել է Հայաստանից ապաստան հայցողների քանակը եւ մի շարք այլ ցուցանիշներ հաշվի առնելով՝ Հայաստանն այուսհետ դիտարկվում է որպես ծագման անվտանգ երկիր»,- ասվում է հայտարարության մեջ։