Ռուսաստանը դադարեցրել է բոլոր միջազգային թռիչքները, այդ թվում` չարտերայինները
Международные новостиՌուսաստանն անցած կեսգիշերից դադարեցրել է բոլոր միջազգային թռիչքները, այդ թվում` չարտերայինները, որոնք տարհանում էին արտասահմանցիներին ու հայրենիք վերադարձնում արտերկրում մնացած ռուսաստանցիներին:
Բազմաթիվ ուղևորներ, այդ թվում` «Ռոյթերզ»-ի թղթակիցը, սեփական չվերթի չեղարկման մասին տեղեկացել են ինքնաթիռում` նստեցումից հետո:
Կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական շտաբը հայտարարել է նաև, որ երկրից դուրս գալ ցանկացողներն այսուհետ պարտավոր են հատուկ ձևաթուղթ լրացնել: Թե մինչև երբ են գործելու այս սահմանափակումները` պաշտոնապես չի հաղորդվում:
Լրատվամիջոցները նշում են` այս պահին առնվազն երեսուն հազար ռուսաստանցի ցանկանում է հայրենիք վերադառնալ, սակայն զրկված է այդ հնարավորությունից: Կառավարությունը հայտարարել է, թե նրանց ֆինանսական օգնություն կտրվի, թե որքան և ինչպես` չի հստակեցվել: