ԶԼՄ-ները իմացել են կորոնավիրուսից բուժման գինը ԱՄՆ-ում․ CNBC
Международные новостиԿորոնավիրուսով վարակված ամերիկացիներին կարող են տասնյակ հազարավոր դոլարներ անհրաժեշտ լինել բուժման դիմաց վճարելու համար, հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում կատարելով CNBC-ին։
«Այն մարդիկ, որոնք կորոնավիրուսային վարակով հիվանդանոց են ընկնում, պետք է պատրաստվեն նրան, որ ստիպված կլինեն վճարել 42 486 - 74 310 դոլար այն դեպքում, եթե չունեն բժշկական ապահովագրություն կամ եթե նրանց ապահովագրական ընկերությունը որոշի, որ նրանց կողմից ստացված բժշկական օգնությունը չի մտնում այն ծառայությունների մեջ, որոնք նախատեսված են ապահովագրությամբ»,- հայտնում է CNBC-ը՝ հղում կատարելով FAIR Health անկախ կազմակերպության տվյալներին։
Ընդ որում, օրինակ, չապահովագրված պացիենտներին վեցօրյա հոսպիտալացման համար պետք է վճարել 73 300 դոլար, իսկ ապահովագրվածներին՝ 38 222 դոլարի մի մասը, որը բուժհաստատությունը գանձում է ապահովագրական ընկերությունից։
Կորոնավիրուսի համավարակը առնչվել է համարյա ամբողջ աշխարհին։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ վարակվել է ավելի քան միլիոն մարդ, նրանցից ավելի քան 50 000-ը մահացել է։