Daily Mail. Իտալիայում 104-ամյա կինը կորոնավիրուսից բուժվել է
Международные новостиԻտալիայում 104-ամյա իտալուհին, որը ողջ է մնացել «իսպանկա» համաճարակի ժամանակ, կորոնավիրուսից բուժվել է, հայտնում է Daily Mail-ը:
Ադա Զանուսոն Իտալիայի հյուսիսում գտնվող Բիելա ծերանոցում իրեն վատ է զգացել մարտի 17-ին՝ իշխանությունների կողմից խիստ մեկուսացման ռեժիմ մտցնելուց հետո 8 օր անց:
Նրա մոտ ախտորոշվել էր նոր տեսակի կորոնավիրուս, դիտվում էին այնպիսի ախտանիշներ, ինչպես փսխում, բարձր ջերմություն, հեւոց:
Բարեբախտաբար, տարեց պացիենտը բուժվել է:
Նրա բժշկի խոսքով՝ Ադան արդեն անկողնուց ոտքի է կանգնում եւ ինքնուրույն հասնում մինչեւ իր բազկաթոռը:
104-ամյա պացիենտի գիտակցությունը հստակ է. հիվանդությունը չի ազդել ուղեղի աշխատանքի վրա: