Անվտանգ է այն սպառողը, ով տեղեկացված է
TV«Բարի Սամարացի» ընկերությունը արտակարգ դրություն հայտարարելուց հետո, մինչ օրս շարունակում է ամենայն պատասխանատվությամբ հոգ տանել իր աշխատակիցների և սպառողների մասին: Վաղ առավոտից ընկերության ավտոմեքենաներն արտադրամաս են տեղափոխում աշխատակիցներին: Արտադրամասի մուտքի մոտ, բուժանձնակազմի կողմից ստուգվելուց հետո նրանք իրավունք են ստանում մուտք գործել աշխատավայր: Նշենք նաև, որ անձնակազմին սպասարկող ավտոմեքենաներն օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան ախտահանվում են համապատասխան միջոցներով: Նույն բծախնդրությամբ ախտահանվում է նաև արտադրամասի ողջ տարածքը և տեխնիկան: Նման բարձր պատասխանատվությամբ և գերծանրաբեռնված ռեժիմով է ընկերությունն այս օրերին աշխատում, որպեսզի թե՛ աշխատակիցներն անվտանգ պայմաններում աշխատեն, թե՛ սպառողը վստահ լինի, որ համտեսում է անվտանգ մսամթերք: Այդ ամենը չի վրիպում հավատարիմ հաճախոդների աչքից, որի մասին վկայում է «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքի օր-օրի ավելացող աճը: