Չինաստանի իշխանություններն արգելաբացել են ելքը Ուհանից
Международные новостиՉինաստանի իշխանություններն արգելաբացել են ելքը Ուհանից, որը դարձել է կորոնավիրուսի համաճարակի օջախ եւ 76 օր կտրված է եղել արտաքին աշխարհից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լույս ապրիլի 8-ի գիշերը իշխանությունները բացել են քաղաքից տանող մայրուղիները եւ թույլ տվել ավտոմեքենաներով մարդկանց դուրս գալ քաղաքից։ Տեղից ուղիղ հեռարձակում է կատարել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ուհանը հունվարի 23-ից փաստացի մեկուսացած էր արտաքին աշխարհից կորոնավիրուսի բռնկման պատճառով, քաղաքի հետ տրանսպորտային հաղորդակցությունը ամբողջությամբ դադարեցված էր, ներառյալ մետրոն, ավտոբուսները, բեռնանավերը։ Քաղաք թույլ չէին տալիս մտնել ավտոբուսներին եւ ջրային տրանսպորտին, քաղաքի բնակիչներին արգելվել է հեռանալ այնտեղից առանց հատուկ թույլտվության։
Մարտի 28-ից Ուհանում վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը դեպի քաղաք, իսկ ապրիլի 8-ից կվերականգնվի նաեւ ելքը եւ ավիահաղորդակցությունը։
Ավելի վաղ Հուբեյ շրջանի իշխանությունները հայտնել էին, որ կարանտինը քաղաքից պլանավորվում է հանել ապրիլի 8-ից։ Ուհանի բնակիչները կկարողանան դուրս գալ, եթե նրանք առողջ են եւ սպառնալիք չեն ներկայացնում ուրիշների համար։