Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

8 եւ 15 տարեկան երեխաները մնացել էին ՌԴ-ում, ծնողները՝ Հայաստանում. ՄԻՊ-ի աջակցությամբ երեխաներն արդեն ծնողների հետ են

ՄԻՊ-ի աշխատանքների շնորհիվ 8 եւ 15 տարեկան երեխաները, որոնք առանց ծնողների մնացել էին ՌԴ-ում, արդեն եկել են Հայաստան եւ ծնողների հետ են։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը

ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հաճախ պաշտոնական տեքստերը չեն փոխանցում այն իրական գործն ու հույզերը, որոնք մենք ապրում ենք մեր ամենօրյա աշխատանքով, քանի որ յուրաքանչյուր գործի հիմքում մարդկային պատմություններ են։

․․․ Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո ինձ դիմեց մի քաղաքացի եւ տեղեկացրեց, որ իր 8 եւ 15 տարեկան երեխաները Ռուսաստանում մնացել են մենակ տանը, առանց ծնողական խնամքի: Սահմանափակումների պատճառով չեն կարողանում իր կնոջ հետ մեկնել երեխաների մոտ, իսկ երեխաները չեն կարողանում Հայաստան գալ:

Պարզվում է՝ մինչեւ սահմանափակումները ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներն իրենց երկու անչափահաս երեխաների խնամքը մի քանի օրով վստահել էին հարեւանին, եկել Հայաստան անհետաձգելի գործով, բայց արտակարգ դրության պատճառով չվերթները չեղարկվել էին. Հայաստանի քաղաքացիները չեն կարող լքել երկիրը, իսկ Ռուսաստանն ընդունում է միայն իր քաղաքացիներին, իսկ հարեւանը չի կարող փոխարինել ծնողական խնամքը։

Անգամ չէի ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մենք ուշացնեինք օգնությունը․․․

Անմիջապես սկսեցինք տարբեր ուղղություններով գրավոր ու բանավոր աշխատանքը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի, Ռուսաստանում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ: Տեղեկացրեցինք նաեւ Արտաքին գործերի նախարարությանը եւ Պարետատանը։ Օրը մի քանի անգամ անձամբ ես ու իմ աշխատակազմը կապի մեջ էինք մեր դիմողի՝ երեխաների հոր հետ:

Ռուսաստանում նույնպես կիրառված էին սահմանափակումներ. երեխաները չէին կարողանում դուրս գալ, խանութ գնալ, առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել։

Սկսեցինք քննարկումները ՌԴ մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ:

Նախ, իմ անձնական խնդրանքով երեխաներին այցելեց եւ սնունդ փոխանցեց Բաշկիրիայի մարդու իրավունքների հանձնակատարը:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ քննարկեցինք չարթերային թռիչքով երեխաներին Հայաստան ապահով տեղափոխելու հարցը, բայց մինչ այդ անհրաժեշտ էր կազմակերպել երեխաների տեղափոխումը Մոսկվա: Ունեինք ընդամենը երեք օր այդ ամենի համար...

Իմ աշխատակազմն արագ կազմակերպեց մի քանի կարեւոր փաստաթղթերի ձեւակերպումները: Դրանք ուղարկեցինք Մոսկվա, որպեսզի մեր դեսպանությունը սկսի գործընթացը:

Այնուհետեւ, ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հատուկ տեսազանգ ունեցանք այս թեմայով, քննարկեցինք իրենց հետ աշխատանքի հարցերը: Ռուսաստանի հանձնակատարի աշխատակազմի մեր գործընկերները մեզ աջակցեցին Բաշիրիայից դեպի Մոսկվա ավիատոմս գտնելու հարցում:

Ավիատոմսի հետ կապված բարդությունները լուծելով տեղում զբաղվում էր Բաշկիրիայի հանձնակատարը, ով նաեւ հաջորդ օրն անձամբ երեխաներին տարավ օդանավայան ու ճանապարհեց Մոսկվա: Ճանապարհելուց անմիջապես հետո զանգեց ինձ ու ասաց, որ երեխաներն ապահով են ու ինքը նույնիսկ մի ուրիշ ուղեւորի է «գտել», ում խնդրել է երեխաներին ինքնաթիռում պահել իր ուշադրության ներքո: Հետագայում այդ անծանոթ ուղեւորն ինձ զանգեց ու տեղեկացրեց, որ երեխաներն արդեն Մոսկվա են վայրէջք կատարել:

Դրանից հետո, շնորհիվ Ռուսաստանում Հայաստանի դեպասնի ստրացավ մոտեցման՝ Մոսկվայի օդանավակայանում երեխաներին դիմավորեցին արդեն մեր դեսպանության ներկայացուցիչները: Կազմակերպեցին երեխաների ապահով գիշերելը Մոսկվայում: Հաջորդ առավոտյան երեխաներն ապահով տեղափոխեցվեցին Հայաստան։ Բոլոր փաստաթղթերի ձեւակերպումների հարցերով դեսպանի հետ գիշեր-ցերեկ եղել ենք կապի մեջ: Երեխաների ինքնաթիռ նստելու ու Երեւան ժամանելու ընթացքում էինք նաեւ տեղեկություններով փոխանակվում:

Մինչ երեխաները կժամանեին Երեւան, ինձ զանգեց Հայաստանի Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը, իսկ դրանից հետո նաեւ Առողջապահության նախարարությունից: Գործընկերների հետ արդեն քննարկեցինք եւ եկանք պայմանավորվածությունների՝ ինչպես ենք կազմակերպելու երեխաների տեղափոխումը մեկուսացման ապահով վայր ու ծնողների տեղափոխումը նրանց մոտ:

Այս պահին երեխաներն իրենց լավ են զգում. մայրիկի հետ 14-օրյա ինքնամեկուսացման մեջ են։ Երեկ նորից խոսել եմ հոր, իսկ այսօր նաեւ երեխաների մայրիկի հետ:

Ամեն անգամ, երբ եւս մի քայլով մոտենում էինք երեխաների ու ծնողների վերամիավորմանը, բոլորս մեծ ոգեւորություն էինք ապրում, քանի որ այդպիսի իրավիճակում կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը, իսկ այդ երեխաների փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրի երեխան․․․

Հ․Գ․ 2019 թվականին 13140 դիմում-բողոք ենք ստացել․ այդ գործերից յուրաքանչյուրի հետեւում յուրօրինակ մարդկային պատմություններ են»։

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян