Xerox-ը եւ Vortran Medical-ը թոքերի արհեստական շնչառության մեկանգամյա օգտագործման սարքեր կարտադրեն
Международные новостиԱմերիկյան Xerox կորպորացիան` Vortran Medical- ի հետ համատեղ, թոքերի արհեստական շնչառության (ԹԱՇ) մեկանգամյա օգտագործման սարքեր արտադրություն կսկսի: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Xerox-ի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթի համաձայն` ԹԱՇ սարքերը նախատեսված կլինեն հիվանդանոցների եւ շտապ օգնության բրիգադների համար, որոնք պայքարում են նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդների կյանքի համար: «Երկու ընկերություններն արագ եւ սերտ համագործակցության միջոցով մտադիր են շտկել հիվանդների շնչառության ապահովման համար անհրաժեշտ ԹԱՇ սարքերի հետ կապված իրավիճակը»,- նշվում է հայտարարության մեջ:
Ակնկալվում է, որ ապրիլին ընկերություններն արհեստական շնչառության մոտ 40 հազար մեկանգամյա օգտագործման սարք կարտադրեն, իսկ մինչեւ հունիս կհասնեն ամսական 150-ից 200 հազար միավոր արտադրության: Ընդհանուր առմամբ, առաջիկա ամիսներին ընկերությունները մտադիր են մոտ 1 միլիոն միավոր արտադրել: