Շուտով ամեն ինչ տեղը կընկնի և քաղաքական դաշտը դուրս կգա այս ճգնաժամից
TVԱրթուր Վանեցյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ իր համար ընդունելի չեն կարող լինել ինչպես անլուրջ, այնպես էլ անհավասարակշիռ քայլերը: Հատկապես, երբ նման վարքագիծ է դրսևորվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ըստ Վանեցյանի, երկրի ներկայի ու ապագայի ղեկը ստանձնած պաշտոնյաները պարտավոր են ավելի շրջահայաց ու ծանրակշիռ քայլեր ու վարքագիծ դրսևորել, որպեսզի մի կողմից հասարակության վստահության չափաբաժինը չնվազի, մյուս կողմից հասարակությունը չպառակտվի:
Եվ, հիմա, երբ հասարակությունը բաժանվել է նախկինների և ներկաների, սևերի ու սպիտակների, ժամանակն է վերջ դնել նման քայքայիչ քայլերի իրակացմանը: Վանեցյանը, փաստորեն, պատրաստ է ամեն ջանք գործադրել, հասարակության շրջանում սկսված ու ձնագնդի էֆեկտով մեծացող պառակտիչ ու քայքայիչ գործընթացներ թույլ չտալու համար:
Հայրենիքի հանդեպ մեծ սերն ու պատասխանատվության զգացումը նրան կրկին մղեց առաջնագիծ: Այս անգամ քաղաքական դաշտի առաջնագիծ, երկրում սկսված քաղաքական ճգնաժամը կանխելու, արտախորհրդարանական քաղաքական ուժերին համախմբելու և երկրում ուժեղ ըննդիմադիր թև ձևավորելու համար: Ու, չնայած, երկրում թևածող կորոնավիրույասին իրադարձություններով պայմանավորված կուսակցություն հիմնադիր համագումար հրավիրելու պլանները փոքր-ինչ հետաձգվել են, սակայն, շուտով ամեն ինչ տեղը կընկնի և քաղաքական դաշտը դուրս կգա այս ճգնաժամից: