Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան
TVՎիրուսի շրջանառությունը Հայաստանում տարածված է. եթե խոսքը պացիենտներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասին է, ապա իրավիճակը հսկողության տակ է: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:
«Մենք կարողանում ենք բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ավելին, դեռ ունենք ռեզերվներ, որ ավելի մեծ թվով պացիենտների օգնություն ցույց տալ: Դա չի նշանակում, որ կարող ենք թուլանալ եւ վերադառնալ նախկին կյանքին: Ուզում եմ շեշտել, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի: Նույնիսկ եթե արտակարգ ռեժիմը հանվի, չպետք է վերադառնանք նախկին կյանքի ռիթմին՝ սպսած սոցիալական տարածություն պահպանելուն, վերջացրած ձեռքերը լվանալով»,-ասաց նա:
«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր առանձնացրած հիվանդանոցները տեղ չունենան ծանր պացիենտներներին ընդունելու եւ ստիպված այլ հիվանդանոցային պայմաններում սկսենք իրենց բուժել, ինչը հղի է անցանկալի հետեւանքներով»,-հավելեց նախարարը: