Հակառակորդը քողարկում է իր անելանելի վիճակը
Международные новостиՍոցցանցերի ադրբեջանական հատվածից ստացվող գրառումների, մեկնաբանությունների վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ Ադրբեջանի զինված ուժերում նոր տիպի կորոնավիրուսը տարածվում է մեծ ծավալներով՝ փաստացի անելանելի դրության մեջ դնելով հիշյալ երկրի իշխանություններին: Զինված ուժերում առկա համաճարակային վիճակը թաքցնելու և, ըստ այդմ, զանգվածային դժգոհություններից խուսափելու համար, ադրբեջանական բանակի հրամանատարությունը օրեր առաջ կայացրել էր հերթական որոշումը՝ զորքերը դուրս են բերվել զորամասերից ու տեղակայվել դաշտային, ավելի կոնկրետ՝ վրանային պայմաններում: Նման տեսանյութեր դեռ երկու շաբաթ առաջ էր նաև հրապարակվել: Համավարակի տարածմամբ պայմանավորված, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է քողարկել տարաբնույթ զորավարժությունների անցկացման ներքո, միաժամանակ՝ չմոռանալով հանրության ուշադրությունը բուն խնդրից շեղելու համար հիշատակել, թե իբր այդ զորավարժություններում ներգրավված են ժամանակից զինատեսակներ ու տարատեսակ այլ միջոցներ: Նկատելի է, որ ադրբեջանական բանակի մարտունակության ու պատրաստվածության բարձր մակարդակի մասին անընդհատ հայտարարվող պաշտոնական հաղորդագրությունների տարածմամբ Բաքվում փորձում է մի կողմից շեղել հանրության ուշադրությունը զինված ուժերում առկա համաճարակային վիճակից, իսկ մյուս կողմից՝ «ատամ ցույց տալ» հայկական կողմին: Իսկ, թե որքանով է դա նրանց կհաջողվի, ցույց կտա ժամանակը: