Եվրահանձնաժողովի ղեկավարը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի մինչեւ տարեվերջ․ Bild am Sonntag
Международные новостиԵվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հույս ունի, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պավաստանյութը կստեղծվի ընթացիկ տարվա վերջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Խոստումնալից երեք թիմերից երկուսը (գիտնականներ, որոնք իրականացնում են աշխատանքներ պատվաստանյութը ստեղծելու ուղղությամբ) գտնվում են Եվրոպայում,-ասել է ֆոն դեր Լյայենը։-Նրանք պատրաստվում են առաջիկայում սկսել կլինիկական փորձարկումները։ Այնուհետեւ կիրականացվեն քայլեր պատվաստանյութը շուկայում ներկայացնելու եւ մասսայական արտադրության թույլտվությունն ապահովելու համար։ Ես հույս ունեմ, որ մինչեւ տարեվերջ պատվաստանյութը կսեղծվի»,-հայտնել է ԵՀ ղեկավարը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում։
«Որպեսզի այնուհետեւ հնարավոր լինի պատվաստումներ իրականացնել, մենք արդեն այսօր քննարկում ենք ընկերությունների հետ համաշխարհային արտադրական կարողությունների մասին հարցերըդ»,-նշել է ֆոն դեր Լյայենը։
«Առանց պատվաստանյութի տարեց մարդկանց հետ շփումները պետք է հնարավորինս սահմանափակել,-ասել է նա՝ կոչ անելով պահպանել կարգուկանոն եւ զինվել համբերությամբ։- Մենք ստիպված կլինենք սովորել ապրել վիրուսի հետ մի քանի ամիս շարունակ, հնարավոր է, նաեւ հաջորդ տարի»,-համարում է ԵՀ ղեկավարը։
Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ առաջիկա օրերին Եվրահանձնաժողովը կներկայացնի առաջարկներ, թե ինչպես հնարավոր կլինի թուլացնել արտակարգ դրությունը, որը սահմանվել էր կորոնավիրուսի տարածման պատճառով։
«Առաջիկայում մենք կներկայացնենք հիմնական սկզբունքներն առաջարկներով, թե ինչպես է հնարավոր մեղմել արտակարգ միջոցառումները զգուշորեն, քայլ առ քայլ։ Մենք չենք նշում ամսաթվեր, քանի որ ԵՄ անդամ երկրները գտնվում են պանդեմիայի բոլորովին տարբեր փուլերում եւ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշումներ կայացնում»,-ասել է նա։
ԵՀ ղեկավարը խորհուրդ է տվել ներկայիս իրավիճակում հրաժարվել հյուրանոցներում համարներ ամրագրելուց եւ ուղեւորություններ պլանավորելուց առաջիկա ամռան ամիսներին։