Մարտի 12-ից կարանտինում գտնվող «Ռեալը» քննարկում է մարզումները վերսկսելու տարբերակներ
СпортՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը քննարկում են մարզումները վերսկսելու տարբերակներ, հաղորդում է AS-ը։
Արքայական թիմն Իսպանիայում առաջինն էր հայտարարել կարանտին, երբ մարտի 12-ին բասկետբոլային թիմի խաղացողի մոտ հաստատվել էր կորոնավիրուս։
Ապրիլի 13-ին Լա Լիգայի հատուկ հանձնախումբը կքննարկի թիմերի մարզումների վերսկսման հարցը։
Արտակարգ դրության ռեժիմը Իսպանիայում պետք է գործի մինչեւ ապրիլի 26-ը։ Իսպանիայի առաջնության վերսկսումն առանց հանդիսականների սպասվում է հունիսին։ Խաղացողների սովորական մարզավիճակը վերադարձնելու համար կպահանջվի առնվազն երեք շաբաթ։