«Ես ժառանգել եմ տնային պայմաններում խնամված լինելու կարողությունը»․ Գաբի Գալոյանը՝ կարմիր շրթներկով եւ խորը դեկոլտեով հագուստով
LifestyleԵրիտասարդ երգչուհի Գաբի Գալոյանն իր Instagram-ում մշտապես հմայիչ ու գեղեցիկ ֆոտոշարքեր, համերգային շրջագայությունների մասին պատմող տեսանյութեր է հրապարակում։

Երգչուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Կադրում Գաբին կրում է սեւ, խորը դեկոլտեով հագուստ։ Նա հավաքել է վարսերը, կարմիր շրթներկ ընտրել։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Ես հիշում եմ ինչպես էին հորաքույրներս այն ծանր տարիներին ինքնախնամքով զբաղվում ավելորդ կտորներից հին վարագույրներից զգեստ էին կարում , բնական կավի դիմակներից օգտվում ... ես ժառանգել եմ տնային պայմաններում խնամված լինելու կարողությունը .. փոխեք տրամադրությունը ներկեք շուրթերը ալ կարմիր գույնով հագեք ձեր սիրելի հագուստները զբաղվեք ինքնախնամքով ու ինքնակրթությամբ այս օրերին .. մենք ավելի վատ օրեր էլ ենք տեսել»։

Ավելի վաղ հրապարակված կադրին կից երգչուհին գրել էր․ «Սիրեք ձեզ նվիրված եղեք ինքներդ ձեզ դուք արժանի եք դրան .. ոչ ոք իրավունք չունի խլելու ձեր ժամանակն ու խաղաղությունը դուք իրավունք ունեք սխալվելու բոլորս սովորում ենք սխալներից բայց իրավունք չունենք երկրորդ և ավելի անգամներ գործելու նույն սխալը դա ռեգրես է առաջացնում հետաճ .. չդոփել տեղում արժևորել ժամանակը քայլել առաջ»։