Պարետը ԱԺ-ին ներկայացրեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու Կառավարության որոշումը
TVԿառավարությունն արտահերթ նիստում որոշում է ընդունել երկրում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարացնելու մասին՝ ապրիլի 14-ին 17:00-ից մինչեւ մայիսի 14-ը 17:00: Այս մասին ապրիլի 13-ին ԱԺ արտահերթ նիստում Կառավարության որոշումը ներկայացնելիս ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
ԱԴ ռեժիմը երկարացնելու որոշման իրավաչափության մասին խոսելիս Ավինյանը նշեց, որ այս ռեժիմի հայտարարման համար պատճառ դարձած հիմնավորումները պահպանվում են, իսկ Կառավարությունն իրավունք ունի երկարացնելու դրա գործողության ժամկետը՝ հետեւելով նախատեսված կարգին:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված 1039 դեպք: Ապաքինվել է 211 մարդ, 14 պացիենտ մահացել է: