ԱՄՆ֊ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Քանյե Ուեսթը կքվեարկի Դոնալդ Թրամփի օգտին․ Daily Mail
Международные новостиՀայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկելու է գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտին։ 42-ամյա ռեփերը այս մասին հայտնել է GQ ամսագրի մայիսյան համարում՝ հայտարարելով. «Մենք բոլորս գիտենք, թե ում օգտին եմ ես քվեարկելու․․․Ես չեմ պատրաստվում լսել, թե ինչ են ասում ի մասին իմ շրջապատի մարդիկ, իսկ նրանք ասում են, որ այս հայտարարության պատճառով ես կարող եմ հետագայում ձախողել իմ կարիերան։ Հիմա ավելի լավ է, քան այն ժամանակ, երբ Օբաման էր պաշտոնավարում: Այն ժամանակ դպրոցում չէին սովորեցնում, թե ինչպես հոգաս ինքդ քո մասին։ Նրանք սովորեցնում էին, թե ինչպես դառնաս ինչ-որ մեկի սեփականությունը», - ասել է ռեփերը: Ուեսթը և նրա կինը ՝ Քիմ Քարդաշյանը, ունեն չորս շքեղ կալվածքներ, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում: Զույգի հիմնական տունը` 19 միլիոն դոլար արժողությամբ, գտնվում է Քալաբասա քաղաքում գտնվող Հիդդեն Հիլլզում: Հայտնի է, որ զույգը ևս 20 միլիոն դոլար է ծախսել կալվածքի ընդարձակման և նորոգման համար: Նրանք ունեն նաև Վայոմինգում երկու առանձնատուն և Մայամիում շքեղ ամառանոց: