Կորոնավիրուսի՝ հագուստի կամ սննդամթերքի միջոցով տարածման հավանականությունը շատ փոքր է․ Ռիա Նովոստի
Международные новостиԴրսից տուն գալուց հետո բավական է տաք ջրով լվանալ սննդամթերքը, որպեսզի կանխվի կորոնավիրուսային վարակի տարածումը։ Արտաքին հագուստը լվանալը անհրաժեշտ չէ, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին ասել է վարակաբան Վլադիմիր Մակարովը: Մասնագետը նշել է, որ վարակը իրերի հետ տարածելու հավանականությունը շատ փոքր է:
«Պարտադիր չէ լվանալ ձեր արտաքին հագուստը դրսից տուն գալուց հետո: Պարզապես հնարավորության դեպքում օդափոխեք այն», - ասել է նա: Ըստ Մակարովի՝ կորոնավիրուսը տարածվում է հիմնականում շնչառական համակարգի միջոցով, այնպես որ, լվանալ սնունդը տարբեր միջոցներով կամ, առավել ևս, ալկոհոլային խմիչքով, ինչպես նաև եռացնել արտահագուսը անհրաժեշտ չէ:
ԱՀԿ վերջին տվյալներով՝ գրեթե 2,2 միլիոն մարդ վարակվել է, ավելի քան 140 հազարը՝ մահացել: Ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ – ում՝ ավելի քան 665 հազար մարդ: Ռուսաստանում վարակվածների թիվը գրեթե հասել է 37 հազարի, մահացել է 313 մարդ, բուժվել է մոտ երեք հազար հիվանդ: