Ընդլայնվել է օգնության ոչ միայն աշխարհագրությունը, այլև՝ ուղղությունը
TV«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ընդլայնվել է սոցիալական փաթեթների տրամադրման ոչ միայն աշխարհագրությունը, այլև ուղղությունը: Կարևորելով երկրի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար մարտնչած ազատամարտկների խնդիրները Գ. Ծառուկյանի հանձնարարականով, օրերս որոշում է կայացվել օգնություն տրամադրել նաև Երկրապահ կամավորականների միության անդամներին: Գաղտնիք չէ, որ այս օրերին նրանք ևս կանգնել են սոցիալական խնդիրների առջև և օգնության կարիք ունեն: Ազատամարտիկներին օգնությունը տրամադրվել է անձամբ Երևանի ավագանու անդամների միջոցով, որոնք հանդիպել, լսել են նանց հոգսն ու ցավը և փոխանցել օգնության փաթեթները: Արդեն իսկ օգնության փաթեթներ են տրամադրվել Շաենգավիթ վարչական շրջանի ազատամարտիկներին: Առաջիկայում ավագանու անդամները կայցելեն նաև Երևանի այլ վարչական շրջանների Երկրապահ կամավորականների միություններ և մյուս համայնքներում ևս օգնության փաթեթներ կտրամադրեն հայրենին անձնվիրաբար ծառայած քաղաքացիներին: