Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին վտարել միջազգային կազմակերպություններից
Международные новостиԱդրբեջանի կառավարության կողմից իրավապաշտպանների եւ ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ ճնշումները պետք է բերեն նրա վտարմանը Միջազգային նախաձեռնության թափանցիկությունից: Նման նախաձեռնությամբ, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, հանդես է եկել Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Ադրբեջանը հանդիսանում է նշանավոր միջազգային կոալիցիայի' «Արդյունահանող ճյուղերի միջազգային թափանցիկության» հիմնադիր անդամ, որն օժանդակում է բնական ռեսուրսների կառավարման մեջ թափանցիկությանը: Սակայն, Ադրբեջանի կառավարությունը ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ սահմանափակող օրենքներ է կիրառում, ինչը սպառնում է նրանց վերացմամբ, ասվում է HRW-ի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Ադրբեջանը լկտիաբար խախտում է միջազգային թափանցիկության կանոնները, եւ այդ կառույցը չի կարող իրեն թույլ տալ խառնված լինել նման կեղծավորության մեջ: Ադրբեջանի կառավարությունը գործնականում անհնարին է դարձրել անկախ կազմակերպությունների մեծամասնության աշխատանքը, եւ նրանք դադարեցրել են կառույցում իրենց գործունեությունը: Կազմակերպությունների առաջնորդները երկյուղում են ձերբակալությունից այն բանից հետո, երբ վերջերս ադրբեջանական իշխանությունները կալանավորեցին երկրի երեք հայտնի իրավապաշտպաններին», -հայտարարել է HRW-ի ավագ հետազոտող Լիզա Միսոլը:
«Արդյունահանող ճյուղերի միջազգային թափանցիկություն»-ը միավորում է երկրներ, ընկերություններ եւ ոչ կառավարական խմբեր, որպեսզի հավաքի եւ հրապարակի տվյալներ պետությունների նավթագազային եւ լեռնաարդյունահանման ոլորտներից եկամուտներիվերաբերյալ: