Հնդկաստանը բժշկական օժանդակություն է ուղարկել Հայաստան
Международные новостиՀնդկաստանը բժշկական օժանդակություն է ուղարկել Հայաստան: Այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
«Ջերմ զրույց ունեցա եղբայրական Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Քննարկեցինք մեր բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարելիս։ Գնահատում ենք Հայաստանի հոգատարությունը այնտեղ գտնվող հնդիկ ուսանողների նկատմամբ։ Ակնկալում ենք, որ մեր բժշկական օժանդակությունը շուտով կժամանի այնտեղ»,- գրել է Ջայշանկարը։