Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ապա­հո­վագ­րա­կան գաղտ­նիք հա­մար­վող տե­ղե­կատ­վու­թյու­նը կտրա­մադր­վի հար­կա­յին մար­մին­նե­րին առանց դա­տա­րա­նի որոշ­ման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում: Հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածը սահմանում է, որ հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է հարկային օրենսգրքով նախատեսված, մասնավորապես՝ երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունները: 

Երրորդ անձ է համարվում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հարկ վճարողը, որը նույն կետով, այլ բան սահմանված չլինելու դեպքում` կառավարության սահմանած կարգով, հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի գործարքի, գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ: Բանկային, առևտրային, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է օրենքով սահմանված կարգով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ապահովագրական գաղտնիքն ապահովագրական գործունեության ընթացքում ապահովադրի (ապահովագրության պայմանագրի այն կողմը, որին կամ որի մատնանշած անձին ապահովագրողը պարտավորվում է հատուցել ապահովագրության պայմանագրով նախատեսված իրադարձության տեղի ունենալու հետևանքով պատճառված վնասը կամ դրա մի մասը-խմբ.), ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին հայտնի դարձած ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի առևտրային գաղտնիքը կամ այլ տեղեկությունն է, որն ապահովադիրը կամ ապահովագրված անձը մտադիր են եղել գաղտնի պահել, և ընկերությունը, վերաապահովագրական ընկերությունը կամ ապահովագրական միջնորդը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ: 

Օրենքի 115-րդ հոդվածի համաձայն՝ ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների և բյուրոն իր անդամների հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները, նույն օրենքի համապատասխան, տրամադրում են հարկային մարմիններին միայն դատարանի՝ քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:

ՊԵԿ-ը կարծում է, որ այս դեպքում, երբ հարկային մարմիններին, որպես պետական հսկողություն իրականացնող մարմինների, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվությունը տրամադրվում է միայն դատարանի որոշումների հիման վրա, հարկային հսկողության իրականացման շրջանակներում ապահովագրական ընկերություններում չարաշահումները բացահայտելու համար առաջանում են մի շարք խնդիրներ: 

Օրինակ՝ երբ ապահովագրական ընկերություններում հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացքում վերջիններիս համախառն եկամուտը (ապահովագրական հատուցումների պարագայում՝ որպես ծախս, իսկ ապահովագրական վճարների պարագայում՝ որպես եկամուտ) պարզելու նպատակով՝ պահանջվում են փաստաթղթեր՝ պայմանագրեր, ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի վերաբերյալ:

 Սակայն դրանց՝ ապահովագրական գաղտնիք համարվելու հիմքով ապահովագրողի կողմից այդ փաստաթղթերը չեն տրամադրվում հարկային մարմնին՝ հաշվի առնելով այն, որ ներկայումս գործող օրենսդրական կարգավորումներով դրանք կարող են տրամադրվել միայն դատարանի որոշումների հիման վրա, իսկ դա ստանալը կարող է ավելորդ երկարացնել ստուգման բնականոն ընթացքը և առաջացնել լուրջ խոչընդոտներ: 

Այս նախագծի համաձայն՝ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմիններին են տրամադրվելու հարկային հսկողության շրջանակներում դրանք օգտագործելու նպատակով, իսկ վերջիններս էլ պարտավոր են պահպանել և չհրապարակել դրանք: 

Ընդ որում, «Հարկային ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածը սահմանում է, որ հարկային ծառայողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով պահպանել պետական, ծառայողական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո, այսինքն՝ հարկային մարմինը հանդիսանում է գաղտնիք տնօրինող պետական մարմին: 

Հիմք ընդունելով սա, ինչպես նաև միջազգային փորձը, հարկային մարմնի կողմից օրենքով սահմանված գաղտնիք համարվող տեղեկատվության պահպանություն իրականացնելու պարտականությունը, ինչպես նաև հարկային հսկողության իրականացման շրջանակներում հարկային մարմնի համար այդ տեղեկատվությունը ստանալու անհրաժեշտությունը՝ նախագծով ամրագրվում է այն դրույթը, որ առանց դատարանի որոշման ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկատվությունը պետք է տրամադրվի հարկային մարմիններին: 

Այս կերպ ակնկալվում է ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկատվության տրամադրումը հարկային մարմիններին, առանց դատարանի որոշման, վերջիններիս կողմից դրանք հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026