Այս վիրուսը երկար ժամանակ մեզ հետ կլինի․ ԱՀԿ գլխավոր տնօրեն
Международные новостиԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը համաշխարհային առաջնորդներին նախազգուշացրել է, որ տեսանելի ապագայում իրենց անհրաժեշտ կլինի կառավարել հաշվի առնելով կորոնավիրուսը։
«Մոլորության մեջ մի ընկեք։ Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու։ Այս վիրուսը երկար ժամանակ մեզ հետ կլինի»,- Ժնեւի գլխավոր գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը։
Թեեւ սոցիալական հեռավորության միջոցառումները, որ կորոնավիրուսի տարածման դանդաղեցման համար սահմանվել են շատ երկրներում, հաջողված էին, վիրուսը մնում է «չափազանց վտանգավոր», ասել է նա։ Նրա խոսքերով՝ ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ «աշխարհի բնակչության մեծ մասը խոցելի է մնում», ինչը նշանակում է, որ համաճարակը կարող է հեշտությամբ «վերածնվել»։
«Մարդիկ այն երկրներում, որտեղ գործում է կարանտինը, հասկանալի պատճառներով հիասթափված են նրանից, որ իրենց ամբողջ շաբաթներով տանն են պահում։ Մարդիկ հասկանալի պատճառներով ուզում են իրենց կյանքով ապրել։ Սակայն աշխարհը չի վերադառնա եւ չի կարող վերադառնալ նրան, ինչ եղել է։ Պետք է նոր իրավիճակ լինի»,- ասել է նա։